Նախագծի հիմնական թեման –Մայրենի լեզվի
տերը հայրենիքից դուրս :
Նախագծի նպատակը –Ցանկալի է
,որ յուրաքանչյուր ոք ,թեկուզ օտար երկրում
խոսի ու չմոռանա իր մայրենի լեզուն:Մայրենի լեզուն մի գանձ է ,որ փոխանցվում է սերնդե սերունդ:Յուրաքանչյուր
անձ պետք է իր կյանքի գնով պահպանի իր հարստությունը«Մայրենի լեզուն»:
Նախագծի կարևորությունը –Մայրենի լեզվի
բառերը մենք զգում ենք ,ապրում :Լեզուն ազգի ոգին է .կենդանի է այդ ոգին ,կենդանի է
ազգը :Հայոց լեզուն մի հրաշք լեզու է ինչքան շատ ես զբաղվում ու մշակում այն ,այնքան
զտվում և շողշողում է:
Մասնակցի տարիքը -10ից
14 տարեկան:
Նախագծի տևողությունը-2դասաժամ:
Սպասվող արդյունքը –Անհրաժեշտ է
ճիշտ օգտագործել բառերը, խուսափելու համար տհաճ իրավիճակներից:Զգալ սեր և հոգատարություն
մերձավորի և ուրիշների նկատմամբ: ՈՒնենալ բարոյական բարձր արժեքներ,խոհեմություն, ընթերցասիրություն, ճիշտ
և բարեկիրթ խոսք:
Նախագծի ռեսուրսները-Կարևոր է ձեռքի
տակ ունենալ դասագրքեր,տետրեր,գրիչներ ,պաստառներ, գեղարվեստական գրքեր,տեսաերիզներ
և համակարգիչ:
Նախագծի ընթացքը-Աշակերտները
միմյանց հետ շփվեն ինտերնետով ,կազմակերպեն տարբեր տեսակի շնորհանդեսներ,սիրեն ու պահպանեն
իրենց մայրենի լեզուն:
Առարկաների առարկայական
կապը –Հայոց լեզվի դասագրքեր,գրականություն,պատմություն,բացատրական
բառարան, գեղարվեստական գրքեր և հանրագիտարան:
Նախագծի հեղինակ –Եգրամիտ Աբգարյան
Հեղինակի էլ .փոստ -
No comments:
Post a Comment