Wednesday, December 5, 2012

სასწავკლო პროექტი


Նախագծի անվանումը –Հայոց լեզուն
Նախագծի հիմնական թեման –Մայրենի լեզվի տերը հայրենիքից  դուրս :
Նախագծի նպատակը –Ցանկալի է ,որ յուրաքանչյուր  ոք ,թեկուզ օտար երկրում խոսի ու չմոռանա իր մայրենի լեզուն:Մայրենի լեզուն մի գանձ  է ,որ փոխանցվում է սերնդե սերունդ:Յուրաքանչյուր անձ պետք է իր կյանքի գնով պահպանի իր հարստությունը«Մայրենի լեզուն»:
Նախագծի կարևորությունը –Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք ,ապրում :Լեզուն ազգի ոգին է .կենդանի է այդ ոգին ,կենդանի է ազգը :Հայոց լեզուն մի հրաշք լեզու է ինչքան շատ ես զբաղվում ու մշակում այն ,այնքան զտվում և շողշողում է:                                                                              Մասնակցի տարիքը -10ից 14 տարեկան:

Նախագծի տևողությունը-2դասաժամ:
Սպասվող արդյունքը –Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել բառերը, խուսափելու համար տհաճ իրավիճակներից:Զգալ սեր և հոգատարություն մերձավորի և ուրիշների նկատմամբ: ՈՒնենալ բարոյական բարձր  արժեքներ,խոհեմություն, ընթերցասիրություն, ճիշտ և բարեկիրթ խոսք:
Նախագծի ռեսուրսները-Կարևոր է ձեռքի տակ ունենալ դասագրքեր,տետրեր,գրիչներ ,պաստառներ, գեղարվեստական գրքեր,տեսաերիզներ և համակարգիչ:
Նախագծի ընթացքը-Աշակերտները միմյանց  հետ շփվեն  ինտերնետով ,կազմակերպեն  տարբեր տեսակի շնորհանդեսներ,սիրեն ու պահպանեն իրենց  մայրենի լեզուն:
Առարկաների առարկայական կապը –Հայոց լեզվի դասագրքեր,գրականություն,պատմություն,բացատրական բառարան, գեղարվեստական գրքեր և հանրագիտարան:
Նախագծի հեղինակ –Եգրամիտ Աբգարյան
Հեղինակի  էլ .փոստ -